Լոռու մարզում արտակարգ իրավիճակ է․ 30 հոգուց ավել քաղաքացի է հոսպիտալացվել

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Լոռու մարզի տարբեր բուժհաստատություններ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սննդային թունավորման ախտանիշներով: Արդեն մի քանի օր նման իրավիճակ է տիրում։

Картинки по запросу "տապ օգնություն""

Ստեփանավանի բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժում է ստանում մոտ 15 հիվանդ, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվն անցնում է 3 տասնյակը: Հիվանդների թվում կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ:

Հիվանդանոցներում գտնվող քաղաքացիները հայտնել են, որ թունավորվել են «Զեյթուն» ընկերության էկլերներից։ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանն ասել է, որ բուժվող հիվանդների վիճակը կայուն է, բարեբախտաբար՝ ծանր դեպքեր չեն արձանագրվել:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: