Լոնդոնում թռչող ինքնաթիռից տղամարդու մարմին է ցած ընկել. տեսեք, թե ինչ էր տեղի ունեցել իրականում

Լոնդոնի օդանավակայանին մոտեցող «Քենիական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռից անհայտ տղամարդու մարմին է ցած ընկել, որը հայտնաբերվել է Մառախլապատ Ալբիոնի սեփական տներից մեկի բակում: 

Դեպքի վայր ժամանած բժիշկներն ու ոստիկանության աշխատակիցները հաստատել են անհայտ անձնավորության մահը: Նշվում է, որ դիահերձում կկատարվի, ինչպես նաև ոստիկանությունը կպարզի տղամարդու ինքնությունը:

Նախնական տվյալներով` վերջինս ցանկացել է անվճար երթևեկել և տեղ է զբաղեցրել տեխնիկական գոտում: Այնտեղ հայտնաբերվել է պայուսակ, որի մեջ եղել է ջուր և սննդամթերք:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: