Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում

SHAMSHYAN.com-ի խմբագրությունն ահազանգ է ստացել ՌԴ մի խումբ քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ գնել են դեպի ՌԴ թռչող ինքնաթիռի ավիատոմսեր, սակայն արդեն 2-րդ անգամ է, չեն կարողանում մեկնել.

«2-րդ անգամ է, ուզում են էս մարդիկ թռչել, բայց թույլ չեն տալիս: Առաջին թռիչքը պետք է մարտի 31-ին լիներ, սակայն հետաձգվեց, ասեցին՝ այսօր է, եկել ենք Զվարթնոց օդանավակայան, հիմա էլ ասում են, թե՝ այսօր էլ թռիչք չի լինելու: Մարդիկ մեջտեղից ճղվում են, խնդրում-պահանջում են, որ իրենց ուղարկեն իրենց երկիր, բայց էլի հետ են ուղարկում հյուրանոցներ:

8 հոգի գնացել են դեսպանատուն, խնդրել են օգնել, սակայն դեսպանատնից ոչինչ չեն ասել: Ոչ միայն թույլ չեն տալիս, այլ նաեւ տոմսերի գումարը հետ չեն տալիս»,- ասաց ահազանգած քաղաքացին, շարունակելով. «Մեզ ասել էին, որ այսօր պետք է Կրասնոդարից ինքնաթիռը վայրէջք կատարեր Զվարթնոցում, ու ասին նաեւ, որ Հայաստանից թռչելու հավանականությունը 5 տոկոս է:

Մանրամասները՝ այստեղ։

Понравилась статья? Поделиться с друзьями: