Լավ եղավ, թե՞ վատ, դրա մասին շուտ է խոսել, ապագան ցույց կտա. Էդուարդ Շարմազանովը

«Ես չեմ կարծում, որ պարոն նախագահն արել է մի բան, որ հերթն իրեն կարող է հասնել: Բացի լավ բանից, բացի Արցախի շահերը պաշտպանելուց, այս տարիների ընթացքում, չեմ կարծում, որ որևէ այլ խնդրների մեջ լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե չե՞ք կարծում, որ ԱԱԾ-ի կողմից ստուգումների հերթը նախկին նախագահ Սերժ Սարգսյանին է հասել, ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Դիտարկմանը՝ եթե ոչ մի վատ բան չի արել, ապա ինչո՞ւ հեղափոխություն եղավ, վերջինն արձագանքել է. «Որովհետև դուք, հասարակությունն այդպես ուզեցիք: Բոլոր երկրներում էլ կարող է լինել նման բան: Լավ եղավ, թե՞ վատ, դրա մասին շուտ է խոսել, ապագան ցույց կտա: Աստված տա ամեն ինչ լավ լինի և մեր ժողովուրդը հիասթափություն չապրի»,- ասել է Շարմազանովը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: