Ի գիտություն հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ծնողների. ԿԳՆ

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: Առցանց համակարգը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին, ժամը 09:00-ին:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, ՀՀ քաղաքացիություն չունեցողները (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է ՀՀ քաղաքացի, մյուսը` վերոնշյալներից որևէ մեկը, իրենց երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են ինքնուրույն:

Հետևաբար համակարգում առանձնացվել է ռուսաց լեզվով ուսուցման բաժին, և ծնողը, որը համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է իր երեխային հայտագրել ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցում: Եթե փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս հայտնաբերվի անհամապատասխանություն, ապա հայտագրումը կչեղարկվի:

ԱջափնյակԱլ. Բլոկի անվան հ.122
ԱվանՆերսես Մեծի անվան հ. 124
ԱրաբկիրՌ. Միրոյանի անվան հ. 77
Հ. Իսակովի անվան հ. 132
ԴավթաշենԳ. Վարդանյանի անվան հ. 192
ԷրեբունիՆ. Գոգոլի անվան հ. 35
ԿենտրոնՎ. Մայակովսկու անվան հ. 7
Ալ. Պուշկինի անվան հ. 8
Ա. Չեխովի անվան հ. 55
Մալաթիա-ՍեբաստիաԳ. Մահարու անվան հ. 176
Նոր ՆորքՆ. Սաֆարյանի անվան հ.164
ՇենգավիթԱ. Սախարովի անվան հ. 69
Քանաքեռ-ԶեյթունՌ. Աբաջյանի անվան հ. 147
ԸնդամենըԹվով ՝ 13

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: