
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրար հետևից տարօրինակ բաներ են կատարվում: Մինչև վերջերս դժվար Հայաստանում որևէ մեկի մտքով անցներ, որ Գագիկ Ծառուկյանը կգնա կառավարության շենքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ու իր աջակցությունը հայտնելու նրան:
Քչերը կհավատային, որ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու էլի ՀՀԿ-ականներ, հաջակցություն Նիկոլ Փաշինյանի, կհրաժարվեն մանդատից կամ կրկին իրենց աջակցությունը կհայտնեն նրան:
Օր օրի վրա Հայաստանում ջախջախվում է «կոալիցիա» և «աջակցել» գործողությունների իմաստը: Որովհետև ոչ մեկի կազմած կոալիցիայում վստահելի աջակիցներ չկան: Քանի որ Հայաստանում շատ պաշտոնյաներ և գործարարներ կան, որոնց համար տարբերություն չկա, թե երկրի ղեկավարի աթոռին ով է նստած, կարևորը` իրենց թույլ տան աշխատել: Դե թարսի նման էլ, ով լինի երկրի ղեկավար մի փոքր բարդ է նման պաշտոնյաներին կամ գործարարներին կպնելը, դրա համար որոշ անձինք բոլորի հետ կոալիցիա են դառնում ու մեկը մյուսին աջակցում են:
Տակը մնաց` գոնե ժողովրդի վիճակը մի փոքր լավանա, թե չէ ոʹչ կոալիցիայով կկշատանաս, ոʹչ իրենց աջակցությունով ձմեռը կտաքանաս: Ասում են եկող տարի էլ ոʹչ աշխատավարձ, ոʹչ թոշակ չի բարձրանալու, բայց իրականում ամենակարևոր հարցն այս պետության մեջ դա է:
Փաշինյանը պետքա ճիշտ գնահատի իր քայլերն ու բոլոր աջակիցներին ստիպի, որ բացի խոսքերից ու թղթի վրա ստորագրելուց նաև կոնկրետ գործողություններ կատարեն ժողովրդի վիճակը փոխելու ուղղությամբ: Ճիշտ է` ցանկացած ժողովուրդ պետք է պատրաստ լինի, որ հեղափոխությունից հետո երկրում վիճակը մի փոքր վատանալու է մինչև ոտքի կանգնելը, սակայն մեր երկրի պարագայում վիճակն արդեն տարիներով վատացած է եղել ու ոտքի կանգնելու համար երկար ժամանակ չկա:
Վարչապետի կողմից բոլորին հավաքագրելու տեխնիկան շատ իդեալական է մշակված, մնում է այդ բոլոր ուժերը ճիշտ նպատակին ծառայեցնեն: Փաշինյանը չպետք է մոռանա, որ այդ բոլոր անձինք հսկայական ունեցվածքի տերեր են»: