ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ

Հենց նոր տեղեկացանք, որ իր ամառանոցում ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Մանրամաները՝ առաջիկայում:

Հիշեցնենք, որ նա Մարտի 1-ի կարևորագույն վկաներից էր:

Հայկ Հարությունյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։ 

1974 — 1976 թթ.  ծառայել է Խորհրդային բանակում։
1976 — 1981 թթ. ավարտել է  ԽՍՀՄ ՆԳՄ բարձրագույն դպրոցը «իրավագիտություն» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեությունը 

1981 — 1991 թթ. — ՆԳՄ օպերատիվ-ռեժիմային բաժնի քննիչ, օպերլիազոր, բաժնի պետ։
1991 — 1992 թթ. — թիվ 1 քննչական բաժանմունքի պետի օպերատիվ գծով տեղակալ. թիվ 18/2 ուղղիչ-աշխատանքային հիմնարկության պետ։
1992 — 1994 թթ. — ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ։
1994 — 1996 թթ. — ՀՀ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ։
1994 — 2008 թթ. — Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։
1996 — 1999 թթ. — ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ։
1999 թ. ապրիլ-հոկտեմբեր — ՀՀ Ներքին զորքերի հրամանատար-Ներքին գործերի նախարարի տեղակալ։
1999 — 2003 թթ. — ՀՀ Ներքին գործերի նախարար։
2003 — 2008 թթ. — ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետ։
2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնից[1]:
2008 թ. հունիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ:
2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
2010 թ. մայիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ 

Նշենք, որ Հայկ Հարությունյանը վերջին տարիներին բնակվում էր Բջնիում, Երևան գալիս էր շատ հազվադեպ, հիմնականում, երբ կանչում էին ՀՔԾ՝ հարցաքննության

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: