![]()
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որը հասցեագրված է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: TotalNews24.Info-ի հաղորդմամբ Բարսեղյանը մասնավորապես գրել է.
«Ինչ հուզիչ է.
Հինգ տարի առաջ, երբ Գյումրու ավագանին Գյուլպենկյան հիվանդանոցի դատարկ մնացած շենքը Շիրակի Երկրագիտական թանգարանին տրամադրելու ուղերձ հղեց կառավարությանը, որովհետեւ Գյումրու Բժշկական կենտրոնը բարեհաջող տեղավորել էր իր տանիքի տակ Գյուլպենկյան հիվանդաոցային համալիրը, իսկ թանգարանը 25 տարի ծվարել էլ մի հարկանի վթարային պահեստում, ոչ մեկի ձենը չելավ։ Կառավարությունը մեժեց։
Հետո, երբ հինգ տարի շարունակ էս հիվանդանոցի շենքը դատարկ, ջարդած շուշեքով, բրախ կանգնած էր, մինչեւ սերժանտներից մեկը կլափեր ու հյուրանոց կսարքեր, էլի որեւէ մեկի ձենը չելավ։
Հիմա, երբ նոր նախարարին խնդրել եմ այդ շենքը թանգարանին, թեկուզ ժամանակավոր տրամադրելու հարցը լուծել, մեկ էլ առը հա, թե բա հիվանդանոց կարող է դառնա։ Լու՞րջ։ Հիվանդներն են կտրուկ ավելացե՞լ։
Գրավեցիք իմ ուշադրությունը, ազիզ ջան։ Ձեզ համեստ պահեք, ու ոլորաններին զգույշ կլինեք։
Պաչըմ եմ։)»:
Հիշեցնենք, որ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրություն էր հղել նախարարին ՝ առաջարկելով թանգարանը տեղափոխել Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենք։
Նշենք, որ այն դատարկ է, սակայն հազար աչք կա այդ շենքի վրա, այն պարզ պատճառով, որ քաղաքի կենտրոնում է՝ « Կումայրի» արգելոցի տարածքում, շատերը կերազեին այն ձեռք բերել ու դարձնել ասենք որպես հյուրատուն։ Ինչևէ, պարոն Բարսեղյանի առաջարկը նախարարությունն ամենայն լրջությամբ ուսումնասիրում է և կարելի է ասել՝ մշակույթի պատասխանատուները Գյումրի էին եկել հարցին լիարժեք ծանոթանալու նպատակով։
