Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում` սեպտեմբերի 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ, 23-25-ին՝ 13-16մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 22-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան 3-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Понравилась статья? Поделиться с друзьями: