ԻՆՉ ԲԱՌԵՐ Է ԱՄԵՆԻՑ ՀԱՃԱԽ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Գաղտնիք չէ, որ քաղաքական գործչի հաջողության գրավականներից մեկը նրա շուրջ ստեղծված իմիջն է։ Այն ենթադրում է հասարակության գիտակցության մեջ գոծչի էմոցիոնալ կերպարի կերտում։ Իմիջը ստեղծվում է տարբեր բաղադրիչների համաձուլմամբ՝ արտաքին տեսք, անձնական կյանք, ժեստիկուլացիա, բազմահմտություն, գործնականություն, գործողությունների ծրագիր և, իհարկե, բանավոր խոսք։

Հայաստանյան քաղաքական դաշտում վերջին բաղադրիչը, թերևս, մեծ նշանակություն ունի, եթե չասենք, որ ամենամեծ նշանակություն ունեցողն է։ Բազմիցս տեսել ենք, թե ինչպես են մի շարք քաղաքական գործիչներ հանրությունում ընկալվում ավելի շատ որպես երգիծանքի առարկա, քան թե որպես պատգամավոր, նախարար կամ այլ պաշտոնյա։ Իսկ բանավոր խոսքի մեջ նախ կարևոր է խոսքի քերականական կառուցվածը, ապա նաև բառընտրությունն ու բառագործածությունը։

Ձեզ ենք ներկայացնում բառերի փունջ, որոնք Նիկոլ Փաշինյանը ամենաշատն է օգտագործում լրատվամիջոցների հետ զրույցում, հարթակներից ելույթ ունենալիս կամ պաշտոնական հանդիպումների ժամանակ։

«Եվ ուրեմն, հստակեցում, արձանագրում, թյուրըմբռնում, թյուրընկալում, երիցս, քանիցս, բազմիցս, հընթացս, հպարտ, «դուխով», քաղաքացի, ժողովուրդ, Սերժ Սարգսյան, Հանրապետական կուսակցություն, Հայաստանի Հանրապետություն, իրավունք, իշխանություն, թեկնածու, կառավարում, անշրջելի, անդառնալի, իրողություն, վիճակ, հայտարարել, իրականություն, թավշյա, բռնություն, հակաբռնություն, ոչ բռնի, հայրենակից, խաղաղություն, համերաշխություն,մերժել, վենդետա, կապիտուլացիա, մենաշնորհ, կոռուպցիա, սեր, օրենքով սահմանաված,քրեաօլիհարխիկ, ծառայել, ստրկացնել, հուսալքություն, թալան, թալանչի, ազնիվ, անմնացորդ, հակառակ դեպքում, քայլ, մարտի 1, հավասարություն, քաղբանտարկյալ, ստանձնել, հանձն առնել, պատկերացնել, հետևյալը, ես ասել եմ, ի՞նչ եմ ասել ես, ծանոթ չեմ, կծանոթանամ և այլն»

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: