
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Մայիսի 13-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Մայիսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
