Ինչպիսի՞ եղանակ է սպասվում մարտ ամսվա վերջին օրերին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 30-ին նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո,  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Понравилась статья? Поделиться с друзьями: