Ինչու զինծառայողները չեն ստացել բարձրացված աշխատավարձ․ բողոքն ու ՊՆ արձագանքը

Aurora News-ի խմբագրություն են դիմել զինվորական համակարգի աշխատակիցներ, հայտնելով, որ չեն ստացել հունիս ամսվա համար նախատեսված աշխատավարձն ամբողջությամբ։

«Հերթական սուտ ինֆորմացիան է տարածվում կառավարության, ՊՆ-ի ու ԶԼՄ-ների կողմից, թե զինծառայողների աշխատավարձը բարձրանում է: Այնինչ բուն աշխատավարձը մնում է նույնը, և ավելանում են տարատեսակ հավելավճարները: Իսկ դա, բոլորս էլ գիտենք, որ արվում է հետագայում թոշակները չբարձրացնելու նպատակով: Սա է իրականությունը»,- գրել են մեզ դիմած քաղաքացիները։

Կապ հաստատելով նրանց հետ, հետաքրքրվեցինք՝ զորամասում հարցրե՞լ են, թե ինչումն է խնդիրը, նշեցին․«Բարձրաձայնել ենք հարցը, ասացին, թե հուլիսին կստանաք հունիս ամսվա քիչ ստացած գումարը, հետո ասացին, թե որոշ զորամասերում ստացել են, ֆինանսական փոխանցումների հետ է կապված, որ մենք չենք ստացել, և այլն և այլն։ Այնպիսի իրավիճակ է, որ ոչ մեկ մեզ կոնկրետ ու հստակ բան չի ասում»։

Տեղեկացանք նաև, որ Պն աշխատակիցները օրինակ՝ հունիս ամսվա աշխատավարձը ստանում են նույն ամսվա վերջին։

Նշենք՝ մայիսի 30-ին գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 1-ից զինվորականների աշխատավարձերը կբարձրանան։ «Աշխատավարձերը բարձրանում են հունիսի 1-ից, այսինքն՝ հուլիսին կստանան բարձրացված աշխատավարձը»,- նշել էր վարչապետը։

Aurora News-ը խնդիրն հասկանալու նպատակով կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյանի պատասխանը՝ տեսանյութում։ 

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: