Ինչու՞ է ծիծաղը օգտակար

Հիմնականում, ոչ ամենակենսուրախ մարդը միջինում օրական 1 րոպե է ծիծաղում, իսկ անհրաժեշտ է առնվազն 10-ը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ծիծաղը: Դա ռեֆլեքս է, որն առաջանում է հստակ իրավիճակներում՝ խոսակցության, միջադեպ և այլ երևույթների ժամանակ: Ծիծաղի ընթացքում տեղի է ունենում դիաֆրագմայի կրճատում, ինչն առաջ է բերում լյարդի, փայծաղի, աղիների և ստամոքսի բնական խթանում: Դրա արդյունքում նկատելիորեն լավանում է այդ օրգանների աշխատանքը՝ մասնավորապես նյութափոխանակությունը:

Բացի այդ ծիծաղը բարձրացնում է մի շարք մկանների և հյուսվածքների կենսունակությունը, որոնցից ամենախոշորներն են որովայնի և մեջքի մկանները: Տրամաբանական է ենթադրել, որ ծիծաղի ժամանակ մենք այրում ենք ավելորդ կալորեաներ և թուլացնում դեմքը և պարանոցը:

600x580

Ծիծաղի ժամանակ արտադրվում է էնդորֆին հորմոնը, որի ուժեղ խթանիչներից են ծիծաղը, սեքսը և քաղցրավենիքները:

Ծիծաղը նաև ուղղակի ազդեցություն ունի մեր դիմադրողականության վրա: Այն մեծացնում է հակամարմինների քանակը, ինչը բարձրացնում է մեր օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր, այս թվում՝ վիրուսային հիվանդությունների նկատմամբ

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: