Ինչո՞ւ հենց Նիկոլ Փաշինյանի նկարը

Մի տեղ կարդացի, թե ի՞նչ լրատվականի օբյեկտիվ ղեկավար, եթե իր քավրի նկարում Նիկոլ Փաշինյանն է: Խոսքը ներքևում երևացող նկարի մասին ա:

Դեռ մայիսի 9-ին` էս լուսանկարը պոստելիս, վերնագրել եմ այն: Ամենակարող իշխանությունը՝ ծնկած խոցելի խավի առջև: Ու անվանել եմ դա երազանքի իրականություն: Սա ա իմ վերաբերմունքը Նիկոլին, երևույթներին, իմ աշխարհընկալմանը: Ինձ իրապես ճանաչողները գիտեն՝ իմ համակրանքը Նիկոլի անձին չի ուղղված, այլ էն արժեհամակարգին, որը կրում ու էս պահին մարմնավորում ա Նիկոլը, ու ինչում կոնկրետ ինձ համոզել ա վերջին 20 տարում: Ես Նիկոլի թիմակիցը կամ համախոհը չեմ ու նույնիսկ չեմ մտածել էդ մասին: Ես թիմակիցն եմ իր ու իր թիմի առաջ քաշած նպատակների ու դրանց իրագործման կամքի: Ու սա լրիվ անկեղծ:

Բայց արդյունքում ստացվում ա էնպես, որ շատ մարդիկ, նույնիսկ որոշ ընկերներ էս պարզ հանգամանքը չեն նկատում ու շահարկում են իմ գրառումներում իրենց կարծիքով առկա որոշակի սուբյեկտիվությունը: Գուցե էդպես էլ կա, չեմ վիճի: Բայցևայնպես, որպեսզի էս շրջանը նորից չպտտվի, նորից կասկածի տակ չդրվի մասնագիտական օբյեկտիվությունը, ես էս տեքստը նորից չգրեմ, ձեզնից ու ինձնից էլ ժամանակ չխլեմ, մի որոշ ժամանակ կշփվենք միայն երաժշտության, ֆիլմերի ու դասական գրականության շուրջ: )

Ինձ ասում են՝ այ մա՜րդ, ինչու ես ուշադրություն դարձնում ամեն մեկի ասածին: Ինչ անեմ, դա էլ ա էն նույն արժեհամակարգի մաս:)
Ամեն ինչ լավ ա լինելու:

Նյութի աղբյուր՝ Վահագն Թևոսյան

Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: