Ինչո՞վ է զբաղվում Մեհրիբան Ալիեւան, մինչ Աննա Հակոբյանը խոսում է խաղաղության և որդեկորույս մայրերի մասին

Տիկին Հակոբյանը կոչ է արել հանդիպմանը ներկա գտնվող կանանց միանան և աջակցեն իրեն խաղաղություն հաստատելու գործում։ Այս ընթացքում, երբ Հայաստանի ղեկավարի տիկինը հանդես է գալիս խաղաղություն հաստատելու կոչով և խնդրանքով, Ադրբեջանի նախագահի կինը ամուսնու հետ հավասար նոր փորձություններ են մտածում առաջնագծում լարված իրավիճակ ստեղծելու համար։

Երբ Աննա Հակոբյանը խոսում է խաղաղության և որդեկորույս մայրերի մասին՝ երկու կողմի մայրերին հավասարության հարթակում դիտարկելով, այդ ընթացքում Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, ավելի մեծ քանակությամբ թշնամանք ու ատելություն է սերմանում այդ մայրերի գիտակցության մեջ։

Աննա Հակոբյանը նաև առաջարկել է հանդիպմանը ներկա գտնվող կանանց՝ և Հայաստանից, և Ադրբեջանից խաղաղության կոչերով հանդես գալ։ Սակայն ես կասկածում եմ, թե Մեհրիբան Ալիևան պատրաստ է մասնակցել այդ կոչերին և մեկ հարցակում կանգնել այն կանանց հետ , ովքեր պատրաստակամություն են հայտնել այցելեն Արցախ։

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: