Ինձնից խորհուրդ, հաջորդ սքեչերում պիցցա տվեք` բռնեն. Լևոն Քոչարյան

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացրել է, թե բացահայտել է կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատիրոջը, որի մասին խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱԱԾ-ի կողմից հրապարակած տեսանյութի մեջ ենթադրյալ սուտ տեղեկատվությունը տարածողն ասում է, թե ինքն այդպես է վարվել, քանի որ ունի ընդդիմադիր քաղաքական հայացքներ, եւ համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ։

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանն, ամենայն հավանականությամբ հենց այս թեմայի վերաբերյալ գրառում է կատարել․

«Սկզբում մտածեցի կատակ է, բայց հետո հասկացա, որ ուղղակի լեռնային հիվանդության(altitude sickness) ախտանիշ է: Նաև, ըստ ամենայնի, խումհարի յուրահատուկ դրսևորում։
P.S. Ինձնից խորհուրդ, հաջորդ սքեչերում պիցցա տվեք` բռնեն»։

Понравилась статья? Поделиться с друзьями: