
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ֆորումի աշխատանքների, գեղեցիկ սեռին հուզող հարցերի, երեխաների դաստիարակության առանձնահատկությունների եւ այլ թեմաների շուրջ Աննա Հակոբյանի հետ զրուցել է Անաստասիա Գլեբովան՝ «Мир 24» հեռուստատեսության «Дословно» ծրագրի շրջանակներում:
Հարցին, թե ինչպես է իրեն զգում վարչապետի տիկնոջ կարգավիճակում, երբ բոլորի ուշադրությունն իրեն է սեւեռված, մամուլում քննարկվում է ՝ինչ է հագել, ինչպես է իրեն դրսեւորում, արդյո՞ք ստիպված է եղել հարմարվել կամ ինչ-որ բան փոխել իր կերպարում, Աննա Հակոբյանը պատասխանել է.
«Այո, իսկապես նման անհրաժեշտություն կա, բայց չեմ կարծում, որ դա պայմանավորված է մամուլի ուշադրությամբ։ Նեկայումս իմ կարգավիճակը պարտադրում է մեծ ուշադրություն դարձնել արտաքինիս եւ ես փորձում եմ համապատասխան լինել այդ կարգավիճակին»։
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։