Ի՞ՆՉ ԽՆԴԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԶՈՀՎԱԾԻ ՄԱՅՐԸ

Տիկին Գայանեին մենք տեսակցել ենք ձերբակալվածների պահման վայրում։ Պահման պայմանների հետ կապված որևիցե խնդիր չի ներկայացվել։ Հենց այս պահին փաստաբանի հետ խորհրդապահական առանձնազրույց է ունենում։ Այս պահին առողջական վիճակի հետ կապված խնդիր ունի, մասնավորապես ստամոքսի հետ կապված։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության ոլորտում և զինված ուժերում իրավունքների պաշտպանության դեպարտամանետի ղեկավար Արամ Մինասյանը։

«Տիկին Գայանեն գիշերն էլ է բուժհաստատությունում հետազոտություն անցել։ Տիկին Գայանեի ներկայացրած խնդիրը հենց ձերբակալության հետ է կապված։ Մենք նաև երեկ ոստիկանության բաժնում ենք եղել ու առանձնազրույց ենք ունեցել նրա հետ։ Մենք էլ մեր հերթին փորձելու ենք բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Ներկայացված խնդիրը այս պահին չեմ կարող ներկայացնել՝  հաշվի առնելով խորհրդապահական անձի հետ տեղի ունեցած առանձնազրույցը»,- հավելեց նա։

Նշենք, որ  44-օրյա պատերզմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, գիշերը Ոստիկանության Շենգավիթի բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև ՁՊՎ՝ ձերբակալվածների պահման վայր: Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями: