Ի՞նչու Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը.

Operativ.am-ը գրում է․

Օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ: Սակայն Operativ.am-ին ուշագրավ փաստեր են հայտնի դարձել:

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Բագրատաշենի անցակետում Սուրիկ խաչատրյանին թույլ չեն տվել, որ հատի սահմանը, ինչից հետո վերջինս զանգահարել է իր փաստաբանին, խնդիրը հարթելու և ընտանիքի հետ մեկնելու համար: Սակայն անցակետում հայտնել են, որ հիմանվոր պատճառներ կան Սուրիկ Խաչատրյանին երկրից դուրս չթողնելու համար: Ինչից հետո Խաչատրյանների ընտանիքը մեկնել է, իսկ Սուրիկ Խաչատրյանը վերադարձել է Երևան:

Понравилась статья? Поделиться с друзьями: