«Ժամանակ» Փաշինյանը հրաժարական կտա ԸՕ-ի ընդունումից հետո

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունները կազմակերպել սեպտեմբերի վերջին: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարան կբերեն առաջիկա օրերին՝ այն հաշվարկով, որ մինչեւ խորհրդարանի պաշտոնական արձակուրդի մեկնարկը՝ հուլիսի 15-ը, խորհրդարանը ընդունի այն:

Օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո Փաշինյանը հրաժարական կտա՝ նախաձեռնելով խորհրդարանի լուծարման գործընթացը: Իսկ որպեսզի որեւէ այլ խորհրդարանական խմբակցություն չհամարձակվի սեփական թեկնածու առաջադրել, Փաշինյանը կոչով կդիմի ժողովրդին՝ պաշտպանելու հեղափոխության նվաճումները:

Նման շտապողականությունը պայմանավորված է գիտակցությամբ, որ հեղափոխական էյֆորիան անցնում է, իսկ խնդիրները մնում են չլուծված:

Մանրամասները՝ թերթրի այսօրվա համարում

Понравилась статья? Поделиться с друзьями: