Թուրքիան, որն իրեն իրավունք է վերապահում լինել խաղաղապահ, մինչ օրս չի ճանաչել Ցեղասպանությունը․ Զատուլին (տեսանյութ)

Ռուսական ՛՛Ուղիղ եթեր՛՛ հաղորդման ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է ԼՂ պատերազմին:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Նկատենք, որ խոսքը ոչ միայն այն տարածքների մասին է, որոնք չէին մտնում ԼՂ շրջան, այլև այնպիսի տարածքների մասին, ինչպիսիք են Շուշին, Հադրութի շրջանը, օրինակ,որոնք ԼՂ ավտոնոմ շրջանի մասն են կազմում: Այսօր դրանք ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո են: Այնտեղ դարեր ի վեր հայ բնակչություն է եղել, այդ բնակչությունը նույնպես գնացել է: Դա իրականում հստակ վերդիկտ է, որը եղանակ է սահմանում այդ շրջանում:

Որևէ խոսք այն մասին, թե այնտեղ կարելի է ապահովել մշակութային ինքնավարություն, այսօրվա դրությամբ չի անցնի այն երկրների կողմից՝ Ադրբեջանի, Թուրքիայի, որոնք չեն ճանաչել և շարունակում են չճանաչել մեկուկես միլիոնանոց Ցեղասպանությունը:

Դուք խոսեցիք Խոջալուի դեպքերի ամսին, որը պատերազմական գործողությունների սարսափելի էպիզոդ է, այնտեղ զոհվել է մոտ 600 հոգի, ոմանք ասում են՝ 600, մյուսները՝ 400: Յուրաքանչյուր մարդ թանկ է: Ինչու՞ դուք երբեք չեք խոսում այն ասին, որ Թուրքիան, որը ներքաշված է իրադարձություններում և իր համար իրավունք է պահանջում՝ լինելու խաղաղապահ, ինչու չի ընդունել, ինչպես ամբողջ աշխարհը, որ իր նախորդում՝ Օսմանյան կայսրությունում, մեկուկես մլն մարդ, ինչպե՞ս նրանք կարող են Ադրբեջանին կամ Թուրքիային հավատալ դրանից հետո՛՛:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: