Թշն մին փորձել է հատել արցախա-ադրբեջանական հակամ արտ զո րքերի շփման գիծը։ ՊԲ-ն նոր հաղորդագրություն է տարածել

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։

Հայկական կողմից կորուստներ չկան։

Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: