«Թե՞ ձեր լափածը ձեզ հետ գյոռն եք տանելու». Սյուզան Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՆՉՊԵՍ ԼԵԳԻՏԻՄԱՑՆԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ

Ոչինչ չեմ գրելու, ընդամենը ասեմ, որ ՀՀԿ հանցագործների կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը միտված է նրան, որ իշխանություններից դժգոհողներին օգտագործեն իրենց ռևանշիստական նկրտումների համար:

Հայտարարության մեջ ասվում է, որ այսուհետ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան: Ամեն ինչ պարզ է այս հայտարարությամբ, միայն պարզ չէ, թե ինչպես կարող է չֆինանսավորել, երբ այդ կուսակցությունը չեմպիոն է մարդկային հոգիներ գնելու հարցում:

Թե՞ ձեր լափածը ձեզ հետ գյոռն եք տանելու:
«Ընդունարանին կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն:

Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը: Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով:


Ընդունարանը չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ»։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: