Ընդամենը ատիվացված ածխի 2 հաբ, և կախարդանքը սկսվում է 20 րոպե անց ես հիանում էի

Անցած տարին կարելի է համարձակորեն անվանել «սև դիմակների  տարի»։ Այդ դիմակները բացառապես բոլոր սոցցանցերում էին, դրանք  կարելի էր գնել ամեն քայլափոխին, սև դիմակների գովազդից տեղ ու դադար չկար։  Իսկ գովազդը, կարելի է ասել, տպավորիչ էր։

Քսում ես դիմակը, փոքր-ինչ սպասում, հետո հանում մի շարժումով՝ բոլոր ծակոտիները մաքրելով կեղտից։ Համաձայնեք, շատ կանայք կկամենային փորձել։ Մեկ-երկու՝ ու այլևս ոչ մի սև կետ, էլ ոչ մի լայնացած ծակոտի։ Կատարելապես մաքուր մաշկ ձեռք բերելու մրցավազքում բոլոր միջոցներն ընդունելի են․․․

Մենք հարգում ենք խանութում վաճառվող խնամքի միջոցները։ Բայց հաճախ դրանց գինը  և մաշկի վրա իրական ազդեցությունը  չեն հատվում։ Բայց արժե՞ այսքան թանկ  վճարել։ Մի՞թե հնարավոր է տնային պայմաններում դեմքը դարձնել մարմարի պես ողորկ։

Հետաքրքիր է իմանալ՝ ինչ արդյունքների են հասել խանութի սև և տնային՝ ակտիվացված ածխով դիմակները բառացիորեն «սեփական կաշվի  վրա» փորձած այս աղջիկները։ Իսկ  արդյունքներն իսկապես անսպասելի  էին։

Ինչպե՞ս սև դիմակ սարքել

«Իմ մաշկը,-ասում է աղջիկներից մեկը,- շատ զգայուն է ու հակված է չորության»։ Բայց ինչպես պնդում է սև դիմակ արտադրողը, կեղտոտ ծակոտիներ բոլորս էլ ունենք։

«Դե ինչ, ուրեմն պիտի մաքրել,- մտածեցի ես ու ընտրեցի շուկայում առաջարկվող  ամենաթանկը»,- շարունակում է աղջիկը։

«Առաջինը, որ ինձ հաճելիորեն զարմացրեց, դիմակն իրոք սև էր։ Եվ քսվում է առանց խոչընդոտների, հավասար շերտով։ Միակ դիտողությունս սա է․արժե նախապես շոգիով փափկեցնել մաշկը,  որ   ծակոտիները լայնանան, և արդյունքն ուղղակի կապշեցնի։ Համենայն դեպս, ինձ վաճառող-խորհրդատուն ասաց։

Այնուհետև, մոտ 15 րոպե կարելի էր զբաղվել այլ գործերով։  Բայց երբ դիմակը դեմքիդ են անցկացնում, դժվար է խոսել, ուտել ու  դեմքով այլ շարժումներ անել։  Փոխարենը կարելի է գիրք կարդալ կամ թերթել ֆեյսբուքյան էջդ»։

«Ի զարմանս ինձ,- շարունակում է աղջիկներից մեկը,- դիմակը դուրս եկավ միանգամից։ Բայց շատ ցավոտ էր։

Ափսոս, որ տեսախցիկը հոնգուր-հոնգուր արցունքներս չհավերժացրեց։ Տպավորություն էր, ասես քեզ մաշկահան են անում։ Մնացած հատվածը լվացի գոլ ջրով  ու սկսեցի հայելուն նայել։

Արդյունքը չարդարացրեց տառապանքներս․ մաշկս էլ ավելի չոր դարձավ, իսկ զգայունությունն իրեն դրսևորեց թեթևակի շիկնելով։ Ծակոտիներ, ի դեպ, նույնպես տեսա ժապավենին։ Ստիպված էի  անհապաղ օգտվել խոնավեցնող քսուքից ու մոռանալ այդ ամենն իբրև մղձավանջային երազ»։

Տնային սև դիմակ

Այսօր ինձ էլ բախտ վիճակվեց անձամբ փորձելու սև կետերը վերացնող ածխային դիմակի հրաշագործ ազդեցությունը։ Բայց ես, զինվելով ժողովրդական բաղադրատոմսերով, որոշեցի դիմակ չգնել, այլ սարքել սեփական ձեռքով։ Տնային դիմակը եթե չօգնեց, չի էլ վնասի, հետն էլ փող կխնայեմ։

Բաղադրատոմսը, որ կարդացել էի համացանցում, անչափ հասարակ է, այնինչ արդյունքը խոստացել էին, որ շշմեցուցիչ կլինի։ Ըստ բաղադրատոմսի հեղինակի, բոլոր բաղադրամասերը լավագույնս անդրադառնում են դեմքի նուրբ մաշկի վրա։

Դեմքիցս սև կետերը վերացնելու ակնկալիքով գնեցի 

  • 2 հաբ ակտիվացված ածուխ
  • 2 թեյի գդալ ժելատին
  • 2 թեյի գդալ կաթ

Անմիջապես ասեմ, որ դիմակը շատ հեշտ է պատրաստվում․ պետք է ընդամենը մանրացրած ակտիվացված ածուխը, ժելատինն ու կաթը խառնել, 15 րոպե դնել միկրոալիքային վառարանում, և սև կետերի դեմ երանելի դիմակն արդեն պատրաստ է։ Խառնուրդը շատ արագ է սառչում, դրա համար պետք է անմիջապես քսել դեմքիոն։

Չմոռանաք նախօրոք գոլորշահարել դեմքը․ այդ դեպքում էֆեկտը գովազդի պես կլինի։ Համենայն դեպս այդպես է պնդում այս տնական միջոցի հեղինակը։

Սև կետերի դեմ ածուխով դիմակն այնքան էլ հեշտ չի քսվում, ինքան թվում է առաջին հայացքից։ Այն շատ խիտ է ու ծորող։ Դիմակը թողնել 15 րոպե։ Թաղանթը բավականին ուժեղ ձգում է մաշկը և կաշկանդում միմիկական մկանների շարժումները

Դիմակը զարմանալիորեն հեշտ է հանվում։ Բայց մի գաղտնիք կա։ Ամեն ինչ կախված է քսածդ շերտի հաստությունից․ որքան շերտը բարակ է, այնքան դիմակն ագրեսիվ կերպով կհեռացվի։ Առաջին անգամ  որոշեցի մաշկս շատ չտանջել ու բաղադրամասեր չխնայեցի։

Պետք է ասել, որ արդյունքն ինձ պարզապես զարմացրեց․ մաշկս դարձավ մաքուր, նուրբ,  թավիշը ձեզ օրինակ։ Իսկ այ ծակոտների երկար սպասված մաքրման արդյունքն այնքան  էլ չարդարացրեց իրեն։ Չեմ  ստի, եթե ասեմ, որ հեռացված սև կետերի  մի մասը տեսա ժապավենի հակառակ կողմում, ու դա չի կարող չուրախացնել։ Այնուամենայնիվ գովազդի աղաղակած արդյունքը չզգացի։ Հուսով եմ՝ մյուս անգամ ավելի լավ կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am

Понравилась статья? Поделиться с друзьями: