Էրդողանն ինչ պահանջ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար

Թուրքը մնում է թուրք. Էրդողանը որպես նախապայման Փաշինյանից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը, փոխանցում է Rusarminfo-ն:

«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի օկուպացված ադրբեջանական հողերը»,- Trend-ը մեջբերում է վարչակազմի ներկայացուցչի խոսքը: 

Նշվում է, որ պաշտոնական Անկարան որպես նախապայման Հայաստանից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից: 

Երեկ Նիկոլ Փաշինյանն արտասահմանցի լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ ուղիղ բանակցություններ սկսելուն: 

Նյութի Աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: