Զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրել կրտսեր սերժանտը. Հարոյանի մահվան մանրամասներ

Իշխանության անգործություն ցուցաբերելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է վաշտի հրամանատար կապիտանը:

Հ քննչական կոմիտեն պարզել է, որ հոկտեմբերի 1–ին մահացած շարքային Գևորգ Հարոյանի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից նկատմամբ բռնություն է գործադրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Բացի այդ, իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, ձերբակալվել է վաշտի հրամանատար կապիտանը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վնասվածք է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը:

armeniasputnik.am

Понравилась статья? Поделиться с друзьями: