«Զենք վերցնելու ժամանակն է». Վահե Էնֆիաջյան

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, մեր զենք վերցնելու ժամանակն է․․․

Մեր տղաներն օրեր շարունակ մարտնչում են թշնամու դեմ, և հիմա էլ ռազմի դաշտում նրանց կողքին պետք է լինենք նաև մենք։ Ես, իմ զինակից և կուսակից ընկերների, գործընկերների, համակիրների հետ միասին մեկնում եմ առաջնագիծ։ Դիվանագիտական և խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ պետք է գործենք նաև ռազմի դաշտում։ Եկեք միասին ցույց տանք թշնամուն, որ պաշտպանում ենք ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՂԸ, ՄԵՐ ՊԱՏԻՎՆ ՈՒ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ։

ԼԻՆԵ՛ՆՔ ԱՐԺԱՆԻ ՀԱՅՈՑ ԶԵՆՔԻ և ԱՆՎԱՆ ՓԱՌՔԻՆ, ՄԵՐ ԹԻԿՈՒՆՔԸ ԱՄՈՒՐ ԿԱ և ՊԵՏՔ Է ԼԻՆԻ, ՄԵՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴԱՐ Է ԵՎ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։

Հ․ Գ․ Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են գրել իմ պաշտոնական էջին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: