Զաքիր Հասանովի կոկորդին են մնացել Տոնոյանի և Մնացականյանի հայտարարությունները

Գործի անցան Զաքիր Հասանովի «հատուկ նշանակության մոնտաժնիկները»

Արդեն երկար ժամանակ է ինչ Հասանովի հիմնարկից տեսանյութ չէինք ստացել: Դե տղերքի մոտ երևակայության պակաս կար, քանի որ հնարավոր չէր այդքան երկար կրակայրիչով տարբեր պայթյուններ բեմադրելը:

Բայց դե սրանք նոր ուժով վերադարձել են ու հիմա այլևս կրակայրիչի կարիք չունեն: Լավագույն դեպքում ինչ-որ սարի հատվածում կրակ են վառում, հեռվից նկարում են դրա ծուխը և վերջ՝ պայթյունի տեսարանը պատրաստ է: Հետո դա պաշտոնական հայտարարության հետ տարածում են , թե իբր հայկական դիրք են խոցել: Վատագույն դեպքում էլ ամբողջ օրը նստած տարբեր տեղերից կադրեր են գտնում ու իբր իրենց կատարած օպերացիա հրամցնում ժողովրդին: Ժամանակին Սիրիայում տեղ ունեցող կռիվների կադրերն էին մոտաժում:

Սրանց իհարկե պաշտոնական պատասխան է տրվել Արցախից, ըստ որի արցախա-ադրբեջանական շփման գծում որևէ բախում տեղի չի ունեցել և իրավիճակը այդ հատվածում հանգիստ է: Չնայած ընդհանրապես կարելի էր բանի տեղ չդնել, քանի որ իրենց տեղադրած տեսանյութը արդեն ինքն իրեն հերքող նյութ է:

Հասանովը այդպես էլ չկարողացավ իր պաշտոնը ճիշտ ծառայեցնել ու Տոնոյանի և Մնացականյանի հայտարարություններն էլ դեռ կոկորդին են մնացել:

Նյութի աղբյուրը՝ Աշոտ Ասատրյան

Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: