Զարուհի Բաթոյանը քիչ առաջ նոր տեղեկություններ հայտնեց՝ աջակցության ծրագրի վերաբերյալ․ ինչու չի ստացվում լրացնել դիմումը

Հարգելի՜ քաղաքացիներ,
եթե դիմում եք 9-րդ միջոցառման համար,
տեղեկացնում ենք, որ բացի տվյալներ լրացնելուց կա նաև փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն․

✅ եթե երեխան ծնվել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը (կցվող փաստաթուղթ՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)

✅ եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում
(կցվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն (անկախ երեխայի ծննդյան տարեթվից) և ամուսնության վկայականի կամ հայրություն ճանաչելու վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)

9-րդ միջոցառման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/34AH2XM

9-րդ միջոցառման համար դիմում մուտքագրել այստեղ՝ bit.ly/2K9lhES

Понравилась статья? Поделиться с друзьями: