Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը, Զատիկը, այս տարի կնշվի ապրիլի 17-ին, հաջորդ օրը մեռելոց է:

Ապրիլի 18-ը ոչ աշխատանքային համարելու համար կառավարությունը պետք է որոշում ընդունի, սակայն կառավարության որոշման այդպիսի նախագիծ դեռ չկա:

Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: