
«Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հակադիր վայրէջքի անհրաժեշտություն է ունեցել։
«Արմենիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Քաղավիացիայի մամուլի ծառայությունից։

«Նոյեմբերի 26-ին «Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՌԻԱ Նովստիի տվյալներով` ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել տեխնիակակն պատճառներով։ Մոսկվայի ժամանակով 18։26 ուղևորներն այլ ինքնաթիռով թռել են ՌԴ մայրաքաղաք։ Նշենք, որ Երևանից ինքնթիռը դուրս էր եկել 10։11 րոպեին։