«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ ժամը 10.00-ը, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Մոնթե Մելքոնյան փողոցի.
- Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, «Ջեյ Սի Էյ» ոսկերչական ընկերության:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: