Երկու ինքնաթիռներ են բախվել օդանավակայանում

EasyJet եւ KLM ավիաընկերություններին պատկանող երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել տերմինալի մոտ Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում, տուժածներ չկան, հաղորդել է Dutch News ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ի առավոտյան Boeing 737-800 եւ Airbus A320 ինքնաթիռների հետ: Նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել օդանավերի քարշակման ժամանակ: KLM ավիաընկերության ինքնաթիռը պետք է թռչեր Մադրիդ, easyJet-ի օդանավը՝ Լոնդոն: Ավիաընկերություններն ուղեւորներին ուղարկել են այլ օդանավեր, որոնք կմեկնեն նույն երթուղով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am


Понравилась статья? Поделиться с друзьями: