
Հունիսի 2-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մուսալեռ գյուղում՝ ջրատարի մեջ, նորածին երեխայի դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Մուսալեռ գյուղի Չարենցի փողոցի հարևանությամբ անցնող հեղեղատարի մեջ հայտնաբերել էր նորածին տղա պտղի դի՝ պորտալարը ոտքին փաթաթված:

Հունիսի 2-ին, ժամը 22.00-ին, քաղաքացուհին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: