
Երուսաղեմի տաճարի լեռան վրա հրդեհ է բռնկվել:
Հրդեհի տեսագրությունը հայտնվել է սոցցանցերում:
Հրդեհը սկիզբ է առել Ալ-Աքսա մզկիթի անվտանգության հսկիչ կետում։ Հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։ Փաստի առթիվ հետաքննություն է կատարվում։ Հրդեհը բռնկվել է Փարիզի Աստվածամոր տաճարում սկսված հրդեհի հետ միաժամանակ, սակայն վերջինս լուսաբանման առումով ստվեր է գցել Երուսաղեմում տեղի ունեցածի վրա։