Երեկվանից ուզում եմ դիմել հայ ժողովրդին. եթե կարող եք, ներեք ինձ. «Իմ քայլ»-ի պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

Երեկվանից հայ ժողովրդին ուզում եմ դիմել մեկ խնդրանքով, եթե կարող եք ներեք ինձ, բայց չէի դիմում, քանի որ գիտակցում եմ, որ դա անհնար է ու ես անգամ ինքս ինձ չեմ ներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Այնուամենայնիվ եթե կարող եք …

Սա հուզական խոսք չէ, ես գիտակցում եմ իմ այս պահի պարտությունը, բայց չեմ հանձնվելու․․․»,- գրել է պատգամավորը։

Նշենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: