Երեխաների վաճառքի երկու նոր դեպք է բացահայտվել․ Ձեր որդին ողջ է ու փնտրում է Ձեզ

Լրագրող Գոհար Վեզիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«ԱՄՆ-ում ապրող օգտատիրոջ գրառում է, որը փակ խմբում կարդացի։ Հայաստանից զբաղվող կա՞ էս հարցերով, թե՞ «ատբոյ» ռեժիմում են։ Մեջբերում եմ. «1988-ի հոկտեմբեր ամսին Գյումրիում զույգ երեխա ծննդաբերած մայրիկ, եթե ունեցել եք տղա և աղջիկ, իսկ Ձեզ ասել են, որ Ձեր աղջիկը մահացել է, ապա կապ հաստատեք ինձ հետ։ Ձեր աղջիկը ողջ է և փնտրում է Ձեզ»։

Հանրապետական ծննդատանն իր երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանի կողմից նախաձեռնած «Հայոց մայրեր» շարժումը հայտարարություն է տարածել․

«1995-ի հունվարի 16-ին Բերդ քաղաքում ծննդաբերած մայրիկ, Ձեր որդին ողջ է ու փնտրում է Ձեզ». երեխայի վաճառքի հերթական դեպքը

«Տարածելը խրախուսվում է.

1995-ի հունվարի 16-ին Շամշադինում (Բերդ քաղաքում) ծննդաբերած մայրիկ, եթե դուք ունեցել եք տղա երեխա, իսկ Ձեզ ասել են, որ Ձեր տղան մահացել է կամ մեկ այլ պատճառաբանությամբ խլել են Ձեր երեխային, ապա կապ հաստատեք ինձ հետ։ Ըստ երրորդ անձից ստացած տեղեկությունների՝ հենց հիվանդանոցից երեխային վաճառել են։ Հունվարի 20-ին երեխային գնորդը տարել է իրենց տուն։ Տարիներ անց տղային ասել են, որ դու կենսաբանական ծնողներիդ երրորդ երեխան ես։ Նրան ասել են, որ ծնունդը պետք է նշեն հունվարի 20-ին, քանի որ այդ օրն են նրան տուն բերել։ Ձեր տղան ողջ է և փնտրում է Ձեզ»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: