Երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ ձերբակալվել է Երևանի 43-ամյա բնակիչ

Հ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 1976 թվականին ծնված բնակիչը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: