Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․․․ Ծանր թափանցող գանգուղեղային տրավմա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։

Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Այս պահին երեխան գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում։

Հենց նոր այցելեցի նրան։ Վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Շուտով կսկսվի վիրահատությունը։ Հավելյալ տեղեկատվություն տրամադրենք։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: