Երեխայի պարանոցին հայտնաբերվել է մաշկի մեջ սերտաճած զարդ. Ոստիկանները փրկել են առանց հսկողության մնացած 5-ամյա աղջկան

Ոստիկանները բերման են ենթարկել Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերված, անորեքսիայի նախանշաններով երեխայի մորը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի Քննչական կոմիտեի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովային:

Ավելի վաղ ՆԳՆ-ի մայրաքաղաքային գլխամասի մամուլի ծառայությունում հաղորդել են ՌԻԱ Նովոստի-ին, որ իրավապահներն անցկացնում են ստուգումներ Մոսկվայում լքված երեխային հայտնաբերելուց հետո:

Ըստ հետաքննության տվյալների՝ 5-ամյա աղջկա մոտ նկատվել են անորեքսիայի նախանշաններ: Երեխայի պարանոցին հայտնաբերվել է մաշկի մեջ սերտաճած զարդ, բացի այդ, երեխան չունի սոցիալական հմտություններ:

«Ներկայումս երեխայի մայրը բերման է ենթարկվել. այժմ նա հարցաքննվում է»,-հայտնել է Իվանովան:

Նա հավելել է, որ գործի հետաքննության ընթացքում կգնահատվի Մոսկվայի խնամակալության եւ հոգաբարձության մարմինների գործունեությունը՝ պարզելու, թե որքանով էր իրականացվում երեխայի կենսապայմանների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողությունը:

news.am

Понравилась статья? Поделиться с друзьями: