Երգիչ Արաբո Իսպիրյանը երեկ հայր է դարձել

Երգիչ Արաբո Իսպիրյանը երեկ հայր է դարձել:  Tert.am Life-ի հետ զրույցում հայրիկը հայտնեց, որ կինը` Նարինեն, իրեն դուստր է պարգևել: Երգիչն ասաց, որ երեխային տվել են Արմենուհի անունը` ի պատիվ իր մայրիկի:

Նորաթուխ հայրիկը երջանիկ է, սակայն անձնական կյանքի կարևորագույն իրադարձությանը վերաբերող այլ մանրամասներ հայտնել չցանկացավ։

Երգչի ընտանիքում մանկան ճիչը լսվեց ամուսնությունից մոտ մեկ տարի անց։ Արաբոն և Նարինեն պսակադրվել են 2017 թվականի օգոստոսի 10-ին: Զույգն իրար հավերժ սիրո խոստում էր տվել Երևանի Սուրբ Աննա եկեղեցում:

Երգչի կինը՝ Նարինեն,  Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է։
աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: