Երբ Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին միայնակ մնա քվեախցիկում

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանն արձագանքելն է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե « Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր՝ նոր Հայաստան կառուցելու ձգտման մեջ, ինքը մենակ մնալով քվեախցում, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին»:

Վահան Կոստանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հույս ունեմ, երբ Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին միայնակ մնա քվեախցիկում ու վերհիշի իր փոխնախագահած կուսակցության կործանարար ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, ժողովրդավարության, տնտեսության եւ այլ ոլորտներում, կհաղթահարի մեղքի զգացումից առաջացած մտքերը եւ կքվեարկի սեփական կուսակցության օգտին, որովհետեւ տեղից էլ քվեարկողները դժվար թե շատ լինեն»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: