
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երբ մարդն է շանը կծում
Թե բա՝ գյալմառոբը հարցազրույց է տվել։ Մե լուր, մե ապոկալիպսիս․․․
Լիքը մարդ օրական լիքը հարցազրույց է տալիս, բայց ոչ սահմանադրության վրա է խնչել, ո ՛ չ էլ անմեղ մարդկանց գլուխ է կերել, ո ՛ չ հեռուստատեսություն է փակել տվել, ո ՛ չ էլ մարդկանց է վտարել պապական տներից, ո ՛ չ քնած ցուցարար է ծեծել տվել, ո ՛ չ էլ երկրի ունեցվածքն է կոպեկով նաղդել ու միլիարդատեր դառել։
Լրագրության մեջ կատակ խրատ կա.
-Երբ շունն է մարդուն կծում, դա լուր չէ, այ, իսկ երբ մարդն է շանը կծում, այդ լուրն անհնար կլինի չհաղորդել։
Գյալմառոբի դեպքում, հավանաբար լրատվամիջոցները ցնցվել են, իմանալով, որ էդ համբավի տեր մարդը դեռ ընդունակ է հարցազրույց տալ։ Շուտով կհաղորդեն, որ Վագներ է լսում… Երբ չի կշտանում Մարտի 1-ի կասետները ետուառաջ անելուց։