
Այսօր hraparak.am կայքը նյութ էր հրապարակել,որում մասնավորապես ասված էր՝ վարչապետի այցից հետո Գորիսի քաղաքապետը հայտնվել է հիվանդանոցում։Եվ որքան պիտի անմարդկային լինես,որ անտեսես մարդու առողջությունը հանուն մի քանի գրոշի և եղելությունն արձանագրես բոլորովին այլ լույսի ներքո,իսկ նորմալ գործնական քննարկումն էլ ներկայացնես որպես թեժ վիճաբանություն։
Ուղղակի պիտի կույր լինես,որ չնկատես այն բոլոր դրական փոփոխություններն ու գործերը,որոնք արվել են քաղաքապետի շնորհիվ՝ Գորիսի խորհրդանիշ համարվող «Հին զանգեր» հուշարձանի վերակառուցումը,շինհրապարակի վերածված քաղաքը,անվճար տրանսպորտը՝ արդյունքում ստանալով ամենակարևորը՝ ժողովրդի սերն ու անսահման հարգանքը։
Ինչ է,հատուկ ժամկետներ կա՞ն հիվանդանալու համար,թե ամեն ինչում միայն վատը տեսնելն է ձեր առաքելությունը։Ուղղակի ամոթ է անգամ նման ստահոդ լուրերի տարածումը,քանզի գորիսեցին շատ լավ գիտի և ճանաչում է իր քաղաքապետին,իսկ նման լուրեր տարածողներին էլ մի խորհուրդ՝ ամեն ինչ չէ,որ փողով կարելի է վաճառել՝ այս դեպքում մարդկությունն ու ազնվությունը։
Ախր լավ արարքը ինչու՞ չի անցնում,ինչու՞ են մարդիկ սիրում միայն քննադատել՝ փոխարեն շնորհակալություն հայտնելու,որ վերջապես Գորիսն էլ ազատ է,որ մարդիկ ժպտում են,որ մարդիկ գոհ են,որ մթնոլորտը փոխվել է,որ․․․․
Ինչևիցե,եկեք հանենք մեր միջից չարությունը,գնահատենք լավն ու բարի գործը,առողջություն մաղթենք քաղաքապետին և նման կեղծ լուրեր տարածողներին էլ հրավիրենք Գորիս, և թող գտնի գոնե մեկ գորիսեցու,ով կթերագնահատի քաղաքապետի աշխատանքն ու կպնդի հակառակը․․․
Մարդ եղե՛ք,մարդիկ․․․
Նյութի հեղինակ՝ Մարիամ Սինանյան