Ես տեսնում եմ, թե ինչպես է երկիրս առաջ գնում․․․ Եվ ուրեմն, դուխով առաջ…… Գիսանե Պալյան

Գիսանե Պալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ իր գոտեպնդող խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Ես տեսնում եմ, թե ինչպես է երկիրս առաջ գնում։

Թող փոքր քայլերով, բայց գնում է առաջ։ Իսկ եթե հաշվի առնենք այն մեծ ու ճնշող հակապրոպագանդան և հակահեղափոխական ուժերի առաջընթանցին խանգարող քայլերը, ապա փոքր քայլերը իսկապես մեծ կթվան։

Եթե Նիկոլ Փաշինյանը ոչինչ չանի ...

Ու զարմանալին այն է, որ նեղանձնական շահերն այնքան են կուրացրել որոշ մարդկանց, որ վարչապետի շուրջ համախմբվելու ու ի նպաստ հայրենիքի գործելու փոխարեն, ամեն գնով փորձում են վերադարձնել ռեժիմի իշխանությունը, որտեղ ամենաթողության ու թալանի պայմաններում սովորել էին ապրել…

Բայց վստահ եմ, որ ժողովրդիս մեծամասնությունը գիտակից է և ազնիվ, և էլ երբեք թույլ չի տա նախկինների վերադարձը

Իմ ուժերի ողջ կարողությամբ սատարում ու վստահում եմ վարչապետ Փաշինյանին։

Եվ ուրեմն, դուխով առաջ……»։

Понравилась статья? Поделиться с друзьями: