«Ես ուզում եմ, որ Ֆրանսիան հնարավորինս շուտ ազատվի Մակրոնի բեռից». Էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիան՝ նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, Լեռնային Ղարաբաղի հարցում կորցրել է իր վստահությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, փոխանցում է РИА Новости-ն:

«Ես ուզում եմ, որ Ֆրանսիան հնարավորինս շուտ ազատվի Մակրոնի բեռից». Էրդողան

Նա նաև նշել է, որ ցանկանում է, որ Փարիզը «որքան հնարավոր է շուտ» ազատվի «բեռից»՝ ի դեմ Ֆրանսիայի առաջնորդի:

«Ֆրանսիան կորցրել է իր վստահությունը՝ որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ֆրանսիան Մակրոնի հետ շատ վտանգավոր ժամանակաշրջան է ապրում։ Ես ուզում եմ, որ այն հնարավորինս շուտ ազատվի Մակրոնի բեռից»,–ասել է Էրդողանը։

Էրդողանը նաև բացասաբար է արձագանքել նրան, որ Փարիզը դիտարկում է Ղարաբաղի ճանաչման հնարավորությունը։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: