![]()
operativ.am-ը գրում է․
«Ես շոուից չեմ վախենում»,- այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ նախընտրական շրջանում կուսակցությունների միջև բանավեճերը բովանդակային առումով արժեք չեն ներկայացնում, ընդամենը շոու են:
«Անկախ նրանից՝ ներկայացված կլինեն կուսակցությունների կողմից կառավարության անդամների թեկնածուներ, թե ոչ, շոուն, ցավոք սրտի, կա: Դա մեր քաղաքական պայքարի տարրերից մեկն է, որքան էլ քննարկենք ու ասենք՝ շոուն լավ բան չի: Չկա երկիր, որտեղ քաղաքականությունը չի ուղեկցվում շոուով»,-ասաց նա:
Ըստ Հարությունյանի՝ եթե օրենսդրությամբ ամրագրվի, որ կուսակցությունները պետք է ներկայացնեն իրենց ստվերային կառավարության կազմը, այդ շոուն կդառնա փոքր ինչ մասնագիտական.
«Հավատացեք, որ շատ դժվար է մասնագետի դիմաց բերել մի շոումենի, որը կարողանա հանրության աչքերում անգամ շատ մեծ տպավորություն ստեղծել: Անգամ եթե ասի՝ կենսաթոշակները 10 անգամ կավելացնեմ: Դրանք իր դիմաց ոլորտի գիտակ, եւ ես վստահեցնում եմ, որ 10 րոպեի ընթացքում շոումենի փետուրները չեն մնա: Իրականում մենք թերագնահատում ենք մեր հասարակությանը:
Մեր հասարակությունն ունակ է տեսնելու, թե ում ասածի հետեւում կա միտք, իսկ ում ասածի հետեւում՝ ընդամենը օդ»,-իր խոսքն ամփոփեց Դավիթ Հարությունյանը: