Լրագրող Նանե Արզումանյանը գրել է. Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Պարոն վարչապետ, ի տարբերություն շատերի, ես ձեզ հավատում էի, դրա համար, ի տարբերություն շատերի, ես ցանկանում եմ, որ գաք Եռաբլուր… Ես ուզում եմ, որ տեսնեք իմ ցա վի գույնը։
Բոլոր նրանք, ովքեր դեմ են ձեզ, գուցե ունեն մի շարք պատճառներ, ես հիմա դեմ եմ, որովհետև պո կել եք սիրտս, շարունակել եմ ձեզ ու-ժ տալ ու ասել, որ ձեր կողքին եմ, որ Եղբորս հանդեպ ունեցած ամբողջ սերը փոխանցում եմ, որովհետև ուզում էի փրկված տեսնել մյուս եղբայրներիս, բայց ինչ ստացա ի պատասխան:

Գիտեք բավական է խոսեք անցյալից՝ նախկիններն արեցին այն, ինչ եղավ, դուք արեցիք այն, ինչ ունենք՝ դուք ընդամենը մի տարածք կարողացաք ընդլայնել՝ Եռաբլուրը: Մինչև նոյեմբերի 9-ը Եղբորս կոր ցրած էի ապրում, նոյեմբերի 9-ից հետո ազգիս եմ կոր ցրել՝ եթե ոչ դուք, ապա ով է մեղ-ավոր, ո՞վ է ստորագրել այդ չարաբ աստիկ փաստաթուղթը:
Հիմա ու՞մ մեղա դրենք, եթե մեղ ավորներ կային՝ պատ ժելու հնարավորություն ունեիք՝ գործի անցնեիք, իսկ հիմա հորդորում եմ՝ այլևս ազգիցս ոչ մի տղայի չպառկեցնել գետնին ու չտանել ԱԱԾ: Ինձ համար ոչ մեկի քաղաքական հայացքը կապ չունի, ինձ համար մարդն է կարևոր, իմ հայն է կարևոր.

առանց այդ էլ քչացել ենք, հիմա ոչ թե պառա կտման, այլ համախմբան ժամանակն է: Ինձանից շատ ոչ ոք երևի ձեզ չի հավատացել, հիմա բոլորից շատ եմ ուզում, որ դուք հեռանաք: Ոչ մի ուժի չեմ վստահել և չեմ վստահում, իսկ ձեզ՝ ամենաշատը: Ես հավատում եմ, որ կգա երկիրս փրկողը, բայց դուք հեռացեք՝ հայտարարելով արտահերթ ընտրությունների մասին:
Մի վերջին հորդոր ունեմ, վաղը ձեր թիմակից ալեն սիմոնյանին չքայլեցնեք ձեզ հետ, որովհետև նա, ով ժամանակին համարձակվել է վիր ավորել սպայի քրոջ, ապա այսօր չի կարող մտնել այդ սպայի և մնացած բոլոր սպաերի գերեզ մանատունը.
Եղբայրս չհասցրեց նրան հանդիպել՝ սահմանին էր միշտ, բայց մնացած եղբայրներս հասցնելու են մի օր…

Պարոն գերագույն գլխավոր հրամատար, ես ձեզ կսպասեմ Եռաբլուրում իրական հրամանատարի շիր մաքարի մոտ և եթե ուղիղ կարողանաք նայել ծնողներիս, քրոջս, հրամանատարի կնոջ և երեք զավակաների աչքերին, ապա հաջորդ գրառմանս մեջ կասեմ՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի…