Ես հերոսի քույր եմ, բայց ցավով եմ ապրում, որովհետև իմ հերոսի նման արժանապատիվ ապրելու իրավունք չունեն, քանզի… 45 օր կռիվ տված և Շուշիուն զոհված Հերոսի քրոջ հուզիչ խոսքը

Ծնունդով Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է Արցախյան նորօրյա գոյապայքարի հերոսներից Իլյա Հակոբյանը։ Բարի էր, կամեցող էր, լավատես, համառ, հաստատակամ, խելացի և նպատակասլաց. ճանաչողներն այսպես են բնութագրում մերօրյա հերոսին։ «Նա բարության անկրկնելի կերպար էր, չնայած ինձանից փոքր էր Տասնհինգ տարով, սակայն իմ թև ու թիկունքն էր։ Մինչ օրս սպասում

եմ նրա զանգին, հավերժական կարոտով սպասում եմ…». Մեր զրույցի ընթացքում ասում է հերոսի քույրը` Հասմիկը։ 2017-2018 թվականներին Իլյան սովորել է Ք. Իվանյանի անվան ռազ մամարզական վարժարանում։ 1 ամսվա մեջ ճանաչվել է լավագույն զինվոր-մարզիկ։ Սպորտ շատ էր սիրում։ Դպրոցում ու վարժարանում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցություն է Ունեցել մարզական տարբեր

մրցույթների՝ զբաղեցնելով առաջնակարգ տեղեր ու արժանանալով ոսկե ու արծաթե մեդալների և պատվոգրերի։ Հիշողությունները շատ են, կարոտն էլ անչափելի։ Եվ հենց այդ կարոտի անսահմանության մեջ է Հասմիկը խոսում եղբոր մասին։ «Վեց ամսականից Իլյային գիրկս եմ առել և քնեցրել, երբեմն մասնակցել եմ

ծնողական ժողովներին, բոլոր մրցույթներին ներկայացել ու նրա հետ կիսել բոլոր հաղթանակները և հաջողությունները։ Մենք կապված ենք եղել մի անբաժանելի սիրով, և այդ կապը միշտ լինելու է, քանի որ ես մինչև կյանքիս վերջը զգալու եմ եղբորս ֆիզիկական ուժը, մեջքը, ներկայությունը և ձայնը,-ասում է Հասմիկը։ Անշահախնդիր և բոլորին օգնող տղա էր Իլյան։ Առանձնահատուկ վերաբերմունք ուներ տնային ծաղիկների հանդեպ։ Նաև բակի վարդերն էր խնամում։ Գիտակցում էր ապրելու և սիրելու իմաստը։ Իլյան ամենաթ եժ մшր տերին է մասնակցել։ Չնայած Հադրութում է ծառայել, սակայն մասնակցել է Մարտունու ու Շուշիի մար տերին։ Պատ երազմի 1-ին օրերին վաշտի կեսը զոհվել է, վի րшվոր և զո հվшծ ընկերներին ինքը և իր ընկերներն են հանել մшր տադաշտից։ Աստված քառասունհինգ օր իր ամենազոր աջի տակ պինդ պահել է Իլյային և վերջին օրն էլ անմш հացել է նա։ Վերջին անգամ Շուշիում էր։ Քույրը պատմում է, որ նոյեմբերի վեցի երեկոյան զանգել ու խոսել է, նաև

հոր հետ էլ է խոսել 1-ին անգամ պшտ երազմի ժամանակ։ -Կարծես բոլորիս հրաժեշտ է տվել,-արցունքները զսպելով պատմում է քույրը։ Հասմիկն ասում է, որ դպրոցական հասակում Իլյան խնայդրամարկղ ուներ, իսկ երբ նոր գործ էր փնտում, Իլյան իր հավաքած վեց հազար դրամ գումարը տվել է

նրան ու ասել` «յոլա կգնաս, մինչև…»։ Տան հոգսը միշտ նրա վրա էր՝ իր ուժեղության ու կամքի դրսևորմամբ։-Նոյեմբերի յոթից չկարողացանք կապվել նրա հետ։ Ընկերների խոսքով՝ Իլյան վի րшվորվել էր… մեկ շաբաթ բոլոր հիվանդանոցներում փնտրել ենք, այնինչ իմ հերոսը վի րшվոր կռվել է իր Երեսուն մար տական ու ծառայակից ընկերների

հետ, կռ վել է մինչև վերջ Ու անմա հացել՝ նռ նшկը գրպանում բացած,- ասում է Հասմիկը։ Տասնութ գարուն ապրեց Իլյան, և բոլորիս սրտում ամենամեծ ցш վն այն է, որ Շուշին էլ մերը չէ, ուր шր յուն են թափել հերոսները, այդ թվում նաև ինքը` Իլյան։ Ես հերոսի քույր եմ, սակայն ցա վով եմ ապրում, քանի որ իմ հերոսի պես արժանապատիվ

ապրելու իրավունք չունեն, որովհետև Շուշիում՝ իմ հերոսի արյ ամբ սրբագործված քաղաքում ես չեմ ունենա մոմ վш ռելու հնարավորություն։ Քույրը ցш վով է շեշտուն, որ իրենց տունն էլ է եղել թշ նшմու հրե տшկոծության թի րшխ ու шվ երվել է, Սակայն վստահ ասում է, որ պիտի վերակառուցեն տունը՝ Իլյայի տունը, քանի որ այդտեղ հերոս եղբայրն է ծնվել և մեծացել։ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Понравилась статья? Поделиться с друзьями: